Արգենտինական «Վելես Սարսֆիլդ» ֆուտբոլային ակումբի խաղացող Սանտյագո Սիլվան, ով «Կոլոն» թիմի հետ խաղում երկու գոլի հեղինակ է դարձել (խաղն ավարտվել է 6:0 հաշվով), իր հերթական գոլից հետո խաղադաշտում ձեւացրել է, թե իր մոտ սրտի նոպա է սկսվել:

Նա ընկել է խոտածածկին եւ սկսել ցնցվել: Նրա խաղընկերներն էլ իրենց հերթին ձեւացրել են, թե նրան առաջին օգնություն են ցուցաբերում:

30-ամյա Սիլվան խաղի հաշիվը բացել է 11 մետրանոց հարվածով: 58-րդ րոպեին նա խփել է եւս մեկ գոլ, որից հետո էլ սկսել է դերասանություն անել, հաղորդում է Lenta.ru-ն: