Լիճք գյուղի հանրախանութի տեսախցիկները ֆիքսել էին վճարման տերմինալը հափշտակողներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ: Գողություն կատարողները եղել էին տաքսի ծառայության մեքենայով: Ոստիկանությունը պարզել էր, որ մեքենայի ղեկին եղել է Քաղաքեռավան գյուղի բնակիչ Լեւոն Բեգյանը:

Օգոստոսի 10-ին ոստիկանները կանխել էին գողությունը Նորքի խանութներից մեկից եւ ձերբակալել գողություն կատարողներին: Նրանցից մեկը եղել էր հենց Լեւոն Բեգյանը, մյուսը՝  Ալավերդիի բնակիչ Արտակ Մանուկյանը: Նրանք կոտրել էին խանութի ապակին, փորձել գողանալ վճարման տերմինալը, սակայն չէին հասցրել:

Ոստիկանությունում նրանք ինքնախոստովական բացատրություններ էին տվել ու պատմել, որ  նախկինում կնոջ պայուսակ են գողացել, համակարգիչ, մեքենաներից տարբեր իրեր, բջջային հեռախոսներ են գողացել խանութից, կողոպտել են մթերային խանութը:

Արտակ Մանուկյանն եւ Լեւոն Բեգյանը կալանավորված են: