Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պարգեւատրել է Հայաստանի ԱԻՆ աշխատակիցներին, ովքեր ի թիվս այլ փրկարարական ստորաբաժանումների ներկայացուցիչների, այս ամռանը մասնակցել են Ռուսաստանում անտառների հրդեհների մարմանը:
Պարգեւների են արժանացել 46 մարդ 15 երկրներից, հրշեջներ եւ օդաչուներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ղազախստանից, Լիտվայից, Լեհաստանից, Թուրքիայից, Էստոնիայից:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, ամառային տապի պատճառով Ռուսաստանի կենտրոնական շրջաններում հրդեհներ էին բռնկվել, որոնք մի քանի տասնյակ մարդկանց կյանք էին խլել:





























