Instagram սոցցանցը նոր գործառույթ է թողարկել. iOS համակարգով սմարթֆոնների տերերը կարող են պատկերներն ու տեսանյութերը մեծացնել բութ մատի եւ ցուցամատի  օգնությամբ: Android-սարքերից օգտվողների համար այն կգործարկվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Այս մասին նշված է Instagram-ի պաշտոնական էջում:

Պատկերը եւ տեսանյութը մեծացված կմնան, քանի դեռ օգտատերը մատով չի հպվել էկրանին: Քանի որ Instagram-ը բեռնվող նյութերի որակի հետ կապված խնդիրներ ունի, որոշ պատկերներ մոտեցնելիս կարող են հստակ չերեւալ:

Օգոստոսի սկզբին ֆոտոծառայությունը հայտարարել էր օգտատերերի կողմից իրենց գրառումների մեկնաբանությունները փակելու գործառույթի թողարկման մասին: Նոր տարբերակը օգտատերերին կօգնի թրոլինգի դեմ պայքարում: