Իտալական ոստիկանությունը ձերբակալել է Եվրո-2012-ի Իտալիա-Սերբիա ընտրական հանդիպման ընթացքում Ջենովայի ստադիոնի տրիբունաներում անկարգությունների գլխավոր հրահրողին:
Դեռեւս խաղից առաջ ոստիկանների ուշադրությունը գրավել էր սեւ դիմակով ֆանատը, ով նացիոնալիստական դրոշներ էր ծածանում, այնուհետեւ այրել էր ալբանական դրոշը: Իտալական ոստիկանությունը սերբ ֆուտբոլասերին պայմանականորեն անվանել է «Սեւ Իվան»: Չկայացած խաղից հետո, նրան հաջողվել էր անհետանալ, սակայն ոստիկանները նրան գտել են սերբ ֆուտբոլասերների ավտոբուսի բեռնախցում: «Սեւ Իվանին» մատնել են նրա դաջվածքները: Ոստիկանները նրա դեմքը չգիտեին, սակայն ձեռքերը լավ էին հիշում:
Ոստիկանությունը 17 սերբ ֆանատ է ձերբակալել, հաղորդում է իտալական մամուլը:





























