Facebook սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր չէ միավորել  WhatsApp եւ Messenger հավելվածները, հայտնում է Informing-ը: 

Նրա կարծիքով,  երկու հավելվածն էլ օգտագործվում են շփման տարբեր տեսակների համար, դրանք նաեւ կոնտակների տարբեր ցուցակներ ունեն, որովհետեւ դրանց միավորման անհրաժեշտություն չկա: Մասնավորապես, Ցուկերբերգը նշել է, որ մարդկանց, որպես կանոն, հարմար է ընկերների հետ շփվել  WhatsApp-ի միջոցով, իսկ Messenger-ն ավելի հազվադեպ են օգտագործում: Facebook-ում սովորաբար այն մարդկանց կոնտակտներն են, որոնց հետ օգտատերերը սովորել են դեռեւս քոլեջում, այդ պատճառով նրանց հետ շփվում են  WhatsApp-ով: Բայց նրանց ծննդյան օրը հին ծանոթներին շնորհավորելու ցանկություն է առաջանում, իսկ դրա համար կարելի է  դիմել Messenger-ի օգնությանը: