Samsung ընկերությունը դադարեցրել է օգոստոսին վաճառքի հանած Galaxy Note 7 նոր մոդելի սմարթֆոնների վաճառքը՝ լիցքավորելիս սարքերի բոցավառման դեպքերով պայմանավորված: BBC-ի փոխանցմամբ՝ ընկերությունը նաեւ մտադիր է հետ կանչել նախկինում վաճառված սարքերը:
«Ռենհափ» գործակալության տեղեկություններով՝ Samsung-ը սմարթֆոնների մասսայական հետկանչման մասին կհայտարարի առաջիկա հանգստյան օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին: Օգոստոսի 31-ին ընկերությունից հայտնել են, որ կդադարեցնեն Galaxy Note 7-ի մատակարարումները, քանի որ սարքերը լրացուցիչ վերահսկողական ստուգումներ են անցնում:





























