Google ընկերությունը սառեցրել է Project Ara մոդուլային հեռախոսների նախագիծը: Այդ մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների:
Կորպորացիան ստիպված էր հրաժարվել նախագծի զարգացումից` սմարթֆոնների ստեղծման մոտեցման «ռացիոնալիզացիայի» կապակցությամբ:
Գործակալությունը ենթադրում է, որ Google-ը կարող է ոչ միայն հրաժարվել մոդուլային հեռախոսների թողարկումից, այլեւ Project Ara-ի արտոնագիրը վաճառել այլ ձեռնարկության:
Ակնկալվում էր, որ IT հսկան 2016-ի աշնանը ծրագրավորողների համար մոդուլային հեռախոսների տարբերակ կներկայացնի: Google I/O-ի շրջանակում ցուցադրված սարքը թույլ էր տալիս այնպիսի դետալներ նկատել, ինչպիսիք են տեսախցիկը, աուդիոմոդուլները, E-ink-էկրանը, լրացուցիչ կուտակիչը, հայտնում է Gazeta-ն:





























