ԼՂՀ Քաշաթաղի շրջանում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Աղավնո գյուղում Արիավան նոր բնակելի թաղամաս բացվեց: Նոր թաղամասում բնակարան ստացավ 16 ընտանիք, եւս 7-ն էլ կստանան իրենց բնակարանները փաստաթղթերը կարգավորելուց հետո:

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ Աղավնո գետի մոտ գտնվող թաղամասի կառուցումը ֆինանսավորել է «Արի» հիմնադրամը: Շինարարությունը տեղի է ունենում 3 փուլում: Երկրորդ փուլի ավարտին 25 բնակարաններից 10-ը կհատկացվի ՊԲ զինծառայողներին, 5-ը՝ ոստիկանության աշխատակիցներին:

Թաղամասի բացմանը ներկա էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: