Ռուսաստան–Թուրքիա–Իրան առանցքը նույնքան քիչ հավանական է, որքան Վրաստան–Թուրքիա–Ադրբեջան։ Այս մասին սեպտեմբերի 9-ին ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը։
Եթե Ռուսաստանը անգամ պաշտպանում է այդ խոսակցությունները, ապա միայն այն բանի համար, որպեսզի պահպանի Մերձավոր Արեւելքում իր թվացյալ ազդեցությունը եւ ԱՄՆ–ի հակակշիռը, նշել թ է նա։
«Նույնը վերաբերում է Ռուսաստան–Ադրբեջան–Իրան միությանը։ Այն կարող է հետաքրքրել միայն Բալթիկ ծովից Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի առումով։ Սակայն մյուս դեպքերում այդ երկրների շահերը շատ են տարբերվում։ Նմանապես Վրաստան–Թուրքիա–Ադրբեջան միությունը, որի մասին հաճախ է խոսվել, սակայն որը, մեծ հաշվով, չի իրականացվել»,– հավելել է Սաֆրաստյանը։



























