Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ճնշում չի գործադրում` ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայման հարցում:
«Մենք անընդմեջ բանակցում ենք նրանց հետ որպես դաշնակից», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ասել է Գեյթսը:
Ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էին տեղեկություններ, թե ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա` X դիապազոնի ռադիոտեղորոշիչ կայան տեղակայելու նպատակով: Այդ մասին հաղորդել էին չներկայացած թուրք դիվանագետներ: ԱՄՆ-ն արդեն նմանատիպ ռադարներ է տեղակայել Ճապոնիայում եւ Իսրայելում:




























