Թեհրանը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ բանակցություններ չի վարում Վաշինգթոնի հետ: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հայտնում է Irna-ն:  

Նրա խոսքով, Իրանը եւ ԱՄՆ-ն խորհրդակցություններ կամ բանակցություններ չեն վարում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Այդպիսով նա հերքել է այն տեղեկությունները, թե ԻՀԻ-ի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը քննարկել են Սիրիայում հրադադարի հարցը: