Թուրքիայում մեծ արձագանք է գտել Իզմիրում մի երիտասարդի կողմից կատվի գլուխը տրորելով սատկացնելու դեպքը։
Թուրքիայում պնդում են, որ կատվին դաժանորեն սատկացրած Ուֆուք Գյունայդընին ներկայացրած 450 դոլարի չափով տուգանքը չի կարող բացառել նման դեպքերի կրկնությունը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Թուրգութ Դիբեքը այս հարցը տեղափոխել է թուրքական խորհրդարանի օրակարգ՝ համապատասխան պարզաբանումներ պահանջելով խորհրդարանի նախագահությունից եւ խնդրի հետ առնչվող նախարարներից։
Թուրք պատգամավորը հետաքրքրվել է, թե նման դաժանությունները կանխարգելող ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ կան։





























