Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը սեփական միջոցներով վերանորոգել է մարզպետարանի վարչական շենքը։ Այս մասին տեղից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Ընդհանուր առմամբ, իրականացվել են 60 մլն դրամի (165 հազար դոլար) աշխատանքներ։ Ամբողջությամբ վերանորոգվել է շենքի դիմային պատը, ինչպես նաեւ շենքի սենյակների մի մասը։ Շենքում կատարված վերնորոգման աշխատանքները գնահատել են նաեւ Հայաստանի նախագահը եւ պաշտոնատար այլ անձինք։



























