Հայաստանը կարող է Իրանի բիզնեսի համար կամուրջ դառնալ դեպի Եվրասիական միություն։ Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը՝ ներկայացնելով «Արմենիա Էքսպո 2016» ցուցահանդեսի մանրամասները, որը հոկտեմբերի 5-8–ը կկայանա Թեհրանում։ Ցուցահանդեսին կմասնակցի արդյունաբերության տարբեր ոլորտների 80 ընկերություն։

«ԵՏՄ շուկան շատ գրավիչ է իրանական ընկերությունների համար։ Եվ Հայաստանը, որն Իրանի անմիջական հարեւանն է, կարող է իրանցի գործարարներին շատ լավ հնարավորություններ առաջարկել պոտենցիալ բարձր պահանջարկով խոշոր շուկա դուրս գալու համար»,– ասել է Հարությունյանը։