Մեղրիի ազատ գոտին լավ նախագիծ կդառնա Հայաստանի եւ Իրանի բիզնեսի համար: Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Արմենիա Էքսպո 2016» ցուցահանդեսի մանրամասները, որը հոկտեմբերի 5-8–ը կկայանա Թեհրանում։
Նրա խոսքով՝ տնտեսական գոտին կստեղծվի երկու երկրների սահմանին, եւ այնտեղ աշխատելու հնարավորությունները բաց կլինեն եւ՛ Հայաստանի, եւ՛ Իրանի ձեռնարկատերերի համար: «Այնտեղ հնարավոր կլինի արտադրության շահավետ պայմաններ ստեղծել, կարգավորել արտահանումը»,- նշել է Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսի շրջանակներում երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների եւ պետական պաշտոնյաների հանդիպումների ընթացքում կշոշափվեն նաեւ նոր ազատ տնտեսական գոտու հեռանկարները, հավելել է նա:





























