Ռիգան ճանաչվել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաէժան քաղաքը: Այսպիսին են հարցման արդյունքները, որն իրականացվել է Ինտերնետ պորտալներից մեկի կողմից:

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, Ռիգայում հյուրանոցային համարը մեկ գիշերվա համար միջինն արժե 83 դոլար: Այդ ցանկում երկրորդ տեղում Տալլինն է, այնուհետեւ հաջորդում են Բանգկոկը, Վարշավան եւ Բուդապեշտը:

Ճանապարհորդների համար ամենաթանկ քաղաքը Ժնեւն է, որտեղ հյունաոցային համարի միջին գինը կազմում է 248 դոլար: