Թուրքիայում հռոմեա-կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ռուգերո Ֆրանչեսկինին հրապարակային մեղադրել է արմատական ազգայնականներին եւ կրոնաան ֆանատներին Անատոլիայի առաքելական փոխերեցի եւ Թուրքիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի ղեկավարի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ֆրանչեսկինին իր հայտարարությունն արել է Վատիկանում:

Նշենք, որ փոխերեցին հունիսի 3-ին սպանել էր իր վարորդը, ով նրա վրա էր հարձակվել դանակով: Վարորդը ձերբակալված է : Սպանությունից մեկ օր հետո փոխերեցը պետք է այցելեր Վատիկան եւ հանդիպեր Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: