The Sunday Times թերթի լրագրողները ՖԻՖԱ-ի երկու պաշտոնյայի մեղադրել են, որ նրանք գումար են վերցրել, որպեսզի քվեարկեն ԱՄՆ-ի օգտին 2018 թվականին կայանալիք Ֆուտբոլի առաջնության երկրի ընկրության ժամանակ:
ՖԻՖԱ-ն հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը մինչև չուսումնասիրի լրագրողների հավաքած բոլոր փաստարկները: Նշենք, որ օրերս ԱՄՆ հայտարարելել է, որ հրաժարվում է 2018 թվականի Աշխարհի առաջնությունից` կենտրոնացնելով բոլոր ջաներքը 2022 թվականին կայանալից մոլորակի առաջնության պայքարում:
ԱՄՆ-ի մրցակցությունից դուրս գալուց հետո, Աշխարհի առաջնության անցկացման համար մնում է չորս հավակնորդ` Ռուսաստանը, Անգլիան, Իսպանիան/Պորտուգալիան և Բելգիան/ Հոլանդիան:





























