Թուրքիայում հոկտեմբերի 18-ին մեկնարկել է 150 քուրդ գործիչների դատավորությունը, որոնք մեղադրվում են արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ: Լսումներն ընթանում են Դիարբեքիր քաղաքում եւ, ակնկալվում է, որ կտեւեն մի քանի ամիս:

 Ամբաստանյալների մեջ մի քանի քաղաքապետեր կան՝ ընտրված քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: