Հայաստանում առաջին անգամ բերք է տվել երկրի միակ բանանի ծառը: Այն աճում է Իջեւանի մասնավոր այգիներից մեկում, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:
Ծառը տնկել է տեղի բնակիչ Արմեն Խեչյանը, որը հնդկական բանանի տնկին գնել էր հինգ տարի առաջ: Այդ բույսը համարվում է բանանի միակ ծառը Հայաստանում:




























