Թուրքիան շոկի մեջ է։ Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար վերացրել է սովորական վիզային ռեժիմը, երբ երկիր մտնողը սահմանին էր Ադրբեջանի մուտքի վիզան ստանում։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ այսուհետ Թուրքիայի քաղաքացիները պետք է բարդ ճանապարհ անցնեն իրենց եղբայրական Ադրբեջան գնալու համար։ Նոր որոշմամբ՝ Թուրքիայի քաղաքացիները Ադրբեջան այցելելու համար պետք է դիմեն այդ երկրի դեսպանատուն, ստանան թույլտվություն եւ նոր միայն կարող են այցելել Ադրբեջան։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը հաստատել է հիշյալ կարգը՝ նշելով, թե այդ տարբերակը ամբողջ աշխարհում է կիրառվում։
Թուրքական լրատվամիջոցներն այս որոշումն անվանում են սառը ցնցուղ եղբայրական Ադրբեջանի կողմից։



























