Թերթին հայտնի է դարձել, որ այս օրերին Երեւանում գտնվող ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախօրեին «գաղտնի» հանդիպում է ուենցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չի տարածվել, այդ մասին պաշտոնապես չի խոսվում: Տեղեկություններ կան միայն, որ Պրեսկոտը, որ երեկ առավոտյան մեկնեց Հայաստանից, Հովիկ Աբրահամյանի հետ խոսել է քաղբանտարկյալների մասին, քննարկել է, թե ինչպես կարելի է «կամաց-կամաց»արձակել քաղբանտարկյալներին, որպեսզի Հայաստանը ԵԽԽՎ-ում խուսափի մեծ աղմուկից: Բանն այն է, որ Պրեսկոտը Հայաստանի հարցով նոր համազեկուցողի հետ առաջիկա փաստահավաք այց է կատարելու եւ պատրաստելու է զեկույց, որտեղ չի կարող շրջանցել քաղբանտարկյալների հարցը:

Թերթը նշում է նաեւ, որ հունվարի սկզբին քաղբանտարկյալների հարցով Հայաստան է ժամանելու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: