Անհայտ անձինք կոտրել են Գերմանիայում կառավարող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միության պաշտոնական կայքերը: Հաքերներն իրենց թուրք են անվանել եւ մեղադրել երկրի իշխանություններին հանդուրժողականության պակասի մեջ:

Կայքերն անհասանելի են մնացել մի քանի ժամ: ՔԴՄ Համբուրգի կառույցի կայքէջ մուտք գործել ցանկացողները տեսել են միայն Օսմանյան կայսրության գերբի նկարը: Անհայտ անձինք էջում անգլերեն գրել են. «Բարեւ Համբուրգ: Մենք Թուրքիայից ենք»:

Բացի այդ գրված է եղել. «Որտե՞ղ է հանդուրժողականությունը: Որտե՞ղ է դավանանքի ազատությունը: Ինչո՞ւ եք դուք ձեր եղբոր աչքի փուշը տեսնում, իսկ ձեր աչքի գերանը՝ ոչ»:

Գերմանիայի իրավապահները հետաքննում են դեպքը: