2011-ին Հայաստանի բոլոր ճանապարհները սպառազինվելու են ժամանակակից ավտոճանապարհային տեխնիկայով՝ թայմերներ, լուսացույցներ, տեսախցիկներ: Այդ մասին հոկտեմբերի 21-ին Ազգային Ժողովում հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը:
Նրա խոսքով, սպառազինումը հնարավոր է դարձել ոստիկանութան՝ վերջին երեք տարիներին կատարած արտաբյուջետային միջոցների տնտեսումների հաշվին, մասնավորապես տուգանքներից առաջացած միջոցների: Տեխնիկական սպառազինմանը կուղղվի տնտեսված 2 մլրդ դրամը: Ըստ Հունանյանի, արդեն 7-8 օտարերկրյա ընկերություններ հավակնում են իրականացնել այդ աշխատանքները:




























