Բելգիան կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության նման հակամարտությունների կարգավորումը պետք է տեղի ունենա միայն ու միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում հայտարարել է այցով Երեւանում գտնվող Բելգիայի Սենատի նախագահ Քրիսթին Դեֆրենը:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց տառապանքին հարկավոր է վերջ դնել միայն խաղաղ ճանապարհով: «Բելգիան ամբողջ Եվրոպայում հայտնի է փոխզիջման գնալու իր հմտությամբ: Մենք պատարաստ ենք Հայաստանին աջակցել նման փոխզիջումային որոշումների հասնելու հարցում»,- ընդգծել է Դեֆրենը: