Facebook սոցիալական ցանցի արժեթղթերի արժեքը 7.85%-ով նվազել է՝ ԱՄՆ ֆոնդային բորսայի փակվելուց հետո կազմելով 117.19 դոլար: Այս մասին հաղորդում է RNS-ը:
Սա տեղի է ունեցել գովազդից ընկերության ստացած եկամուտի աճի տեմպերի հնարավոր դանդաղեցման մասին լուրերից եւ հաշվետվության հրապարակումից հետո: Սոցցանցի ֆինանսական տնօրեն Դեւիդ Վեները հայտարարել է, որ գովազդից ստացված եկամուտի աճի տեմպերը կարող են դանդաղել օգտատերերին Facebook-ի ցուցադրած գովազդների ծավալի սահմանափակման պատճառով:
Հաջորդ տարի ընկերությունը ծրագրում է նաեւ ավելի շատ ներդրումներ կատարել, որոնք կհանգեցնեն ծախսերի ավելացման:




























