Ղարաբաղյան հակամարտության թեժ օրերին Լեհաստանը 100 տոկոսով Հայաստանի կողմից էր եւ դա միանշանակ էր: Ուսանողների հետ Երեւանի պետական համալսարանում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական ժողովրդավարական շարժման հայտնի ներկայացուցիչ, «Համերաշխություն» շարժման առաջնորդ Ադամ Միխնիկը:
«Ղարաբաղ կոմիտեի ժամանակ ես ինչ-որ նամակներ էի գրում Գորբաչովին:
Ղարաբաղը գոյություն ունի, որտեղ հայեր են ապրում: Ղարաբաղցիները չեն ցանկացել ապրել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը ոչ մի հնարավորություն չգտավ հարցը լուծել Ղարաբաղի ժողովրդի համար ընդունելի ճանապարհով: Հետո եղավ պատերազմ: Ադրբեջանն այդ պատերազմում պարտվեց: Հնարավոր չէ վերադառնալ նրան, ինչն արդեն եղել է, ինչպես հնարավոր չէ Կոսովոյի վերադարձը Սերբիային»,-ասել է նա:
Միխնիկի խոսքով, ավելի լավ է երկխոսություն, քան բռնություն. «Հարցը հետեւյալն է, որտե՞ղ է եղել բռնություն. Ղարաբաղում, Սումգայիթում: Իսկ եթե նման գթրծընթաց է իրականացվում, պետք է գտնել փոխզիջումներ: Փոխզիջումներն Ադրբեջանի շահերից են բխում: Սկզբունքնորեն ես կողմնակից եմ, որ ղարաբաղցիներն իրավունք ունենան սեփական կյանքը տնօրինել` Ադրբեջանից ազատ: Սակայն Ղարաբաղի շուրջ փոխզիջումն արդեն անհնար է: Մյուս կողմից սակայն Ադրբեջանն իրավունք ունի հետ վերցնել Ղարաբաղի շուրջ եղած բոլոր ազատագրված տարածքները՝ թողնելով միջանցք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ես որքան հասկանում եմ դա է ընկած Մինսկի գործընթացի տրամաբանության մեջ: Ինչու է Ադրբեջանը փորձում ապացուցել, որ Ղարաբաղն ամբողջությամբ անկախ չէ»,-ասել է նա:




























