Նոր Օռլեանում տեղի են ունեցել ուսանողների բախումներ ոստիկանության հետ։ Ցույցերի պատճառն այն է եղել, որ Կու-կլուքս-կլանի նախկին առաջնորդ Դեւիդ Դյուքը փորձել է մասնակցել Դիլլարդ համալսարանում անցնող բանավեճին։ Դյուքը Լուիզիանա նահանգից սենատորի պաշտոնի համար թեկնածուներից մեկն է՝ հանրապետական Դեւիդ Վիթթերի հրաժարականից հետո։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է Euronews–ը։
Մինչ այդ Կու –կլուքս-կլանի պաշտոնաթերթը դրական էր արտահայտվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար հանրապետական Դոնալդ Թրամփի թեկնածության մասին։ Հոդվածը տպագրվել էր «Ամերիկան ավելի հզորացնենք» վերնագրով։ Թրամփի նախընտրական շտաբը այդ հրապարակումը «զարհուրելի» է անվանել։











