Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր` հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում հերքել է որոշ լրատվամիջոցներում տարածված իր պաշտոնանակության մասին լուրերը։ Նրա խոսքով, ինքն այդ լուրերին տեղեկացել է մամուլից, իսկ ընդհանրապես զբաղված է իր առօրյա, ընթացիկ գործունեությամբ։
Անդրադառնալով այն փաստին, որ նախարարի պաշտոնում իրեն, հնարավոր է, փոխարինի նախկինում Երեւանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ եղած Արման Սահակյանը (Գալուստ Սահակյանի որդին), Պողոսյանն ասել է, որ բարձր է գնահատում վերջինիս արժանիքները եւ ավելացրել, որ նախարարները մի օր նշանակվում են, մի օր էլ հրաժարվում են իրենց պաշտոնից:
Նշենք, որ համաձայն շրջանառվող խոսակցությունների, Հայաստանի իշխանությունները լրջորեն քննարկում են Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին պաշտոնանկ անելու հարցը:
Խոսակցություններն, ի դեպ, վաղուց են շրջանառվում, սակայն առ այսօր պաշտոնանկությունը տեղի չի ունեցել հնարավոր թեկնածուների բացակայության պատճառով: Նշենք, որ հնարավոր թեկնածուների շարքում նշվում է նաեւ հանրապետական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի անունը:




























