Նոյեմբերի 7-ին Twitter սոցիալական ցանցի աշխատանքը խափանվել է: Կայքը 20 րոպե անհասանելի է եղել:
Twitter-ում խոտանի մասին հայտնել է Downdetector կայքը: Դատելով մեկնաբանություններից՝ խնդիրներ են նկատվել ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի օգտատերերի մոտ:
Օգտատերերը հայտնել են, որ անհասանելի է նաեւ Ֆեյսբուքում Twitter-ի պաշտոնական էջը:
Twitter-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել:




























