Աէորոպորտ շրջանի դատական բաժնի վճռով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած Մառա Բաղդասարյանը դատապարտվել է 40 ժամ հարկադիր աշխատանքների ՝ արագության գերազանցման համար տուգանքը չվճարելու համար, հայտնում է Gazeta–ն։

Պարզվել է, որ Բաղդասարյանը այդ խախտումն արել էր 2016-ի մայիսի 5-ին, ինչը ֆիքսել էին տեսախցիկները։ Բաղդասարյանի անունով կազմվել էր արձանագրություն ու նշանակվել 5 հազար ռուբլու չափով տուգանք։ Սահմանված ժամկետում աղջիկը չի վճարել տուգանքը ու հոկտեմբերի 13-ին կազմվել է համապատասխան արձանագրություն ՝ հարկերից խուսափելու համար։

Բաղդասարյանը դատարանում հայտնել է, որ պատրաստ է կրկնակի չափով վճարել տուգանքը։ Սական դատավորը, հաշվի առնելով, որ Բաղդասարյանը մինչ այդ բազմիցս պատասխանատվության է կանչվել նույնատիպ իրավախախտումների համար, որպես պատիժ սահմանել է հարկադիր աշխատանքներ։ Դատավճիռը իրավախախտը ժպիտով է ընդունել։