82 տարեկանում մահացել է կանադացի երգիչ, բանաստեղծ եւ կոմպոզիտոր Լեոնարդ Քոհենը: DW-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Sony ձայնագրման ընկերությունը, այնուհետեւ հաստատել նաեւ նրա ընտանիքը:

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ վախճանվել է լեգենդար բանաստեղծ, երգերի հեղինակ, երաժիշտ Լեոնարդ Քոհենը»,- ասված է Facebook-ի նրա պաշտոնական էջում:

Լեոնարդ Քոհենը ծնվել է 1934 թվականին, կանադական Քվեբեկ նահանգում: 1966 թվականին ԱՄՆ է փոխադրվել, որտեղ էլ սկսվել է նրա երաժշտական կարիերան: Նրան համաշխարհային հռչակ բերեցին հատկապես Hallelujah եւ Suzanne հիթերը:

Վերջին տարիներին Քոհենն ապրում էր Լոս Անջելեսում, այստեղ էլ կկայանա նրա վերջին հրաժեշտի արարողությունը: Երաժշտի մահվան պատճառների մասին առայժմ չի հաղորդվում, հարազատները խնդրել են հարգել իրենց անձնական կյանքը: