Թուրքիայի Իզմիթ քաղաքը հոկտեմբերի 23-ին վերածվել էր պատերազմական դաշտի։ Իզմիթի իշխանությունները արգելել են ամեն շաբաթ օրը ժամանակավոր շուկայի գործունեությունը Բեքիրփաշա թաղամասում։ Ու չնայած արգելքին, 1000-ից ավել առեւտրական իրենց ապրանքներով փորձել են տեղավորվել, որի ընթացքում ոստիկանություն սկսել է ցրել առեւտրականներին։
Առեւտրականները չեն հեռացել եւ սկսել են իրենց բեռնատարներով փակել հարակից փողոցները։ Ոստիկանությունը իր հերթին սկսել օգտագործել ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։





























