Իրանը մտադիր է 130 մլրդ դոլարի 11 նավթային պայմանագիր կնքել միջազգային ընկերությունների հետ, ասել է Իրանի նավթի փոխնախարար Ամիր Զամանի Նիյան:

«Ապագայում կարող են 130 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրեր կնքվել: Այս պահին կա 11 նախագիծ, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում առավել ազդեցիկ միջազգային ընկերությունների հետ»,- մեջբերում է փոխնախարարի խոսքը Mehr գործակալությունը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Զամանի Նիյան նաեւ նշել է, որ Իրանը բանակցում է ֆրանսիական Total-ի հետ «Հարավային Ֆարս» հանքավայրի «17 փուլի» զարգացման հարցով համաձայնագիր կնքելու շուրջ: Ֆրանսիական ընկերության հետ պայմանագրի արժեքը կարող է կազմել 4.7 մլն դոլար:

«Total-ից բացի, Իրանը բանակցում է բրիտանական Shell-ի եւ British Petroleum-ի, ինչպես նաեւ ռուսական եւ չինական ընկերությունների հետ»,- ասել է փոխնախարարը:

«Հարավային Ֆարս»-ը հսկայական նավթագազային հանքավայր է Պարսից ծոցի կենտրոնական հատվածում: Նրա գազի պաշարները կազմում են 12 տրլն խ/մ: