«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշոնկոն ուկրաինացիներին կոչ է արել նոյեմբերի 15-ին անժամկետ բողոքի ցույցի դուրս գալ Կիեւում։ Այս մասին նա ասել է Գերագույն ռադայում ելույթի ժամանակ։
Տիմոշենկոյի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Ազգային բանկը դարձել են կաշառակերության հենարան, իսկ նախագահը առանցքային պաշտոններում նշանակել է իր բիզնես–գործընկերներին։ «Այսօր միայն մարդիկ կարող են վերականգնել արդարությունը։ Վաղն առավոտյան քաղաքացիները անժամկետ բողոքի ակցիայի դուրս կգան գրիվնայի փոխարժեքի անկման, սակագների բարձրացման եւ իրենց բանկային ավանդների վերադարձի համար»,– ասել է նա։











