Չինաստանը մշակել է հզորությամբ աշխարհում երկրորդ հիբրիդային մագնիսը՝ ուժեղ մագնիսական դաշտեր ստեղծելու համար: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Մագնիսի ինտենսիվությունը հասնում է 400 հազար հաուսի կամ 40 տեսլայի: Մագնիսի ստեղծման համար 8 տարի է պահանջվել, այն ստեղծել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Հեֆեյի ֆիզիկական գիտությունների ինստիտուտը:
Աշխարհում ամենահզոր հիբրիդային մագնիսն ամերիկյանն է, որը գտնվում է Ֆլորիդայի նահանգի հզոր մագնիսական դաշտերի ազգային լաբորատորիայում: Այս մագնիսի հզորությունը կազմում է 45 տեսլա:




























