Apple կորպորացիան աշխատում է լրացուցիչ իրականության թվային ակնոցի ստեղծման ուղղությամբ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առայժմ նախագծի վաղ փուլում է: Կորպորացիան դեռեւս տարբեր փորձարկումներ է կատարում:
Նշվում է, որ ոսպնյակների փոխարեն հատուկ էկրաններով ակնոցը հնարավոր կլինի միացնել iPhone-ին: Էկրանների վրա սմարթֆոնից պատկերներ եւ տեքստեր կհայտնվեն:
Գործակալության տվյալներով, եթե Apple-ի ղեկավարությունը հավանության արժանացնի նախագիծը, եւ ակնոցների զանգվածային արտադրություն սկսի, ապա դրանք վաճառքի կհանվեն 2018 թվականից ոչ շուտ:




























