Բահրեյնում EKanooRacing–ի թյունինգ արհեստանոցը համացանցում տեղադրել է Nissan GT-R սպորտային մեքենայի արագության նոր ռեկորդի տեսագրությունը։ Մեքենան ավանդական 4 մղոնն անցել է 7.168 վայրկյանում եւ զարգացրել 336.44 կմ/ժ արագություն։ Մասնագետները նշում են, որ դա պատմության մեջ GT-R–ի լավագույն արդյունքն է, փոխանցում է Motor–ը։
Տեխնիկական մանրամասներն ու այլ տվյալներ չեն հաղորդվում։ EKanooRacing–ի նախորդ նախագծի շրջանակներում օգտագործվել էին VR38 Billet Version 2 շարժիչի բլոկն ու Garrett GTX երկու տուրբին։ Շարժիչի հզորությունը մոտ 2500 ձիաուժ էր։











