Թուրքիայի Նեւշեհիրի նահանգի Ուրգյուփ շրջանում ոստիկանության իրականացրած գործողությունների ընթացքում ձերբակալվել են մարմնավաճառության մեջ մեղադրվող 37 կին, որոնցից 27-ը եղել են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանի որոշմամբ՝ հայ եւ վրացի 18 կանայք վտարվել են երկրից, իսկ մյուս 9-ն ունեցել Թուրքիայի քաղաքացիություն եւ ազատ են արձակվել։