Մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանը կներկայացնի արդյունաբերական ապրանքների Իրան արտահանման ռազմավարությունը: Այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստում նման հանձնարարություն է տվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա հանձնարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին 5-օրյա ժամկետում աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ ներկայացնել, որում ընդգրկված կլինեն ԱԳՆ ներկայացուցիչները: Դրանից հետո պետք է աշխատել իրանական կողմի հետ՝ ապահովելու համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, որպեսզի հայկական ապրանքները պարզեցված կարգով դուրս գան իրանական շուկա: Կատարված աշխատանքի մասին զեկույցը ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Մեր հարեւանությամբ մեծ պահանջարկով խոշոր շուկա կա, որտեղ մենք աննշան տեղ ենք զբաղեցնում: Հետեւաբար պետք է համապատասխանել նրան, ինչ թելադրում են այդ շուկան եւ նրա սպառողները: Եթե մենք հետեւենք որակի վերաբերյալ նրանց պահանջներին, ապա կարող ենք մեր չափանիշներով խոշոր տեղ զբաղեցնել այդ շուկայում»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նա նաեւ հանձնարարեց ոլորտային կառույցներին գործարարների հետ քննարկել Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունները: