Առանց կոնկրետ հասցեատերերի, Հայաստանում անհնար է պայքարել ստվերի դեմ։ Այս մասին նոյեմբերի 18-ին ԱԺ–ում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ կառավարության ծրագիրը եւ 2017-ի բյուջեի նախագիծը իրար հետ կապ չունեն։ «Այդ պատճառով ես դա կոչում եմ «մեր ծրագրերի տեղափոխման բյուջե»։ 3.2  տոկոս տնտեսական աճը միայն գոյատեւման աճ է, զարգացման ոչ մի նշան»,– ասաց պատգամավորը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նա նշեց, որ բոլոր ցուցանիշները վկայում են, որ 5 տարում գործադիրը հիմնականում տապալել է ծրագրերը։ «Դուք տեղյա՞կ եք, որ չեք կարող պայքարել ստվերի դեմ։ Առանց կոնկրետ հասցեատերերի դրա դեմ պայքարել անհնար է։ Հայաստանը չի կարող խոշոր բրենդերի երկիր լինել։ Այն կարող է միայն փոքր բրենդերի երկիր լինել»,– ասաց Մելքումյանը եւ հավելեց, որ Carefour–ից Հայաստանում միայն 1/3 է մնացել։