ԵԽԽՎ–ում ֆիքսվել է՝ ժողովրդավարության բաստիոն չի էլ Փաշինյանի կառավարած Հայաստանը։ Այս մասին Ստրասբուրգից հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօրվա զեկույցին։

«Ամենակարեւոր բաներից մեկը, որ զեկույցում արձանագրվել է՝ ամբողջ պետական ապարատում եղել են ճնշումներ, գողացվել են «Բարգավաճ Հայաստանի» ձայները ու դա համարվել է ապօրինի։ Բացի դրանից, Եվրոպայի խորհուրդը նշել է, որ Հանրային հեռուստատեսությունն ամբողջությամբ աշխատել է իշխանության համար։ Ընտրակաշառքների մասին էլ ասվել է, որ ընդդիմությանը կալանքի են տանում, արագ աղմկահարույց քննություններ են անում, բայց իշխանության ընտրակաշառքների դեպքերը ոչ մի հետևանք չեն ունենում, ընդդիմադիրներին կալանքի տանելու այդ գործելաոճը զսպող երևույթ է ընդդիմության համար, գնահատել են որպես ընդդիմության աջակիցներին ճնշելու միջոց: Այսինքն ընտրակաշառքի թեման ջարդել են, իրենք են հենց այն ուժը, որի մասին շատ խիստ գնահատականներ են եղել, բայց որևէ պետական ապարատից որևէ քննություն չի եղել։

Այսօր հատկանշական օր է Հայաստանի ժողովրդավարության համար։ Ժողովրդավարության բաստիոն չի էլ Փաշինյանի կառավարած Հայաստանը։ Սա արդեն ֆիքսվել է»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

Իր հերթին խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանը նշել է, որ ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել է նաեւ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը 90%-ից ավելին պետական պաշտոնյաներ են եղել և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել. «Նաեւ հետաքրքիր եզրույթ է ներդրվել՝ սելեկտիվ հետապնդում, որը քաղաքական հետապնդման ձևերից մեկն է: Պատկերացրեք ութ տարիների ընթացքում այդպիսի ձևակերպմամբ ՔՊ իշխանության հետ եվրոպական կառույցները չեն հաղորդակցվել, իսկ սա այլևս հրապարակված զեկույց է»։