Պետք է Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ստեղծել, պարզեցնել մաքսային ընթացակարգերը: Այս մասին, նոյեմբերի 17-ին Իրանի Ֆինանսների եւ տնտեսական հարցերով փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Կարայանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ կան մի շարք հարցեր, որոնց լուծումը նոր հնարավորություններ կընձեռի` զարգացնելու Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական համագործակցությունը: Նախարարը խոսել է ազատ տնտեսական գոտիների կարեւորության մասին` նշելով, որ այս ուղղությամբ ակնկալում է միասնական ջանքերի ներդնում: Նախարարը կարեւորել է անխափան տարանցիկ փոխադրումների համար ընդհանուր մոտեցումները եւ պարզեցված մաքսային ընթացակարգերը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Մասուդ Քարբարսիանը նախարար Կարայանին տեղեկացրել է մաքսային սահմանին համագործակցության շուրջ ՀՀ ՊԵԿ նախագահի հետ ձեռքբերված համաձայնությունների մասին, որոնք կխթանեն երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը: Մասուդ Քարբասիանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լուրջ հնարավորություններ է ստեղծում իրանական ապրանքների արտահանման համար, եւ այս առումով Հայաստանը կարեւոր օղակ է: Մաքսային ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Իրան-ԵՏՄ բանակցություններում Հայաստանի պատվիրակության ջանքերը:
Ըստ Քարբարսիանի` երկու երկրների համար ներդրումների աճը առաջնահերթություն է, եւ փորձի փոխանակումը այս ոլորտում արդյունավետ կլինի Հայաստանի եւ Իրանի համար:
Նախարար Սուրեն Կարայանը շնորհահակալություն է հայտնել հանդիպման համար` հույս հայտնելով, որ նման հանդիպումները եւ համաձայնությունները կնպաստեն Հայաստանի եւ Իրանի տնտեսական զարգացմանը:
Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը հյուրերին է ներկայացրել Armphone հայկական արտադրության հեռախոսը, որը, հյուրերի հավատսմամբ, կարող է հետաքրքրել իրանցի սպառողներին:





























