Ապօրինի հարստացման քրեականացման  նախագիծը մենք ներկայացրել ենք այն տրամաբանությամբ, որ դառնա արդյունավետ մեխանիզմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն՝ անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացման օրինագծին։

«Դրա արդյունքում հրապարակային է լինելու գույքը եւ այդ գույքի ավելացումը, եթե  չունի բացատրություն, պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների, որոնք հստակ ներկայացված են»,-ասել է Վաչե Գաբրիելյանը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Ըստ նրա, հրապարակված կարողության վերաբերյալ պետք է հաշվետվություն ներկայացվի։

Ինչ վերաբերում է  այդ օրենքի հետադարձ ուժ չունենալուն, փոխվարչապետն ասել է, որ դա իրավական  հարց է եւ իրավաբանները կարող են բացատրել՝ օրենսդրության որ դրույթի հիման վրա չի կարող ունենալ հետադարձ ուժ։