2016-ի դեկտեմբերին ԵՏՄ պետությունների ղեկավարների մակարդակով կքննարկվի Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայանգրի հարցը։ Այս մասին նոյեմբերի 19-ին Երեւանում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում լրագրողղներին ասել է ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սաադաթ Ասսանսեիթովան։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Եվ եթե համապատասխան քաղաքական որոշում ընդունվի, ապա բանակցություններ կսկսվեն նման համաձայնագրի կնքման շուրջ։ «Մենք ուսումնասիրում ենք Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծելու մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը, որը Հայաստանի՝ մեծությամբ 4-րդ գործընկերն է։ Եվ Հայաստանը՝ որպես սահմանակից երկիր, առավել շահագրգռված է դրանում։ Մեր հաշվարկով Իրանի հետ սակագների ազատականացման դեպքում ԵՏՄ երկրներից ապրանքների արտահանումը Իրան կարող է աճել ավելի քան 70 տոկոսով։ Իսկ Հայաստանից Իրան արտահանումը՝ ավելի քան 3 անգամ»,– ասաց Սաադաթ Ասսանսեիթովան։





























