Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը NEWS.am-ի հետ զրույցում  պնդել է, թե համակարգում արատավոր երեւույթների բացահայտումը իր գործառույթը չէ: 

«Առողջապահության ոլորտում սպասվում են պոտենցիալ զարգացումներ, բացահայտումները իմ գործը չէ, ես բժիշկ եմ, բացեր հայտնաբերվել են ու լրացվել են»,-ասել է նախարարը:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները շատ են թմբկահարում կառավարության համակարգը մաքրելու, արատավոր երեւույթների թիկունքում կանգնած  պաշտոնյաներին հայտնաբերելու ու պատժելու անհրաժեշտության մասին, հնարավո՞ր է այդ ցանկում լինի նաեւ առողջապահության ոլորտը, Լեւոն Ալթունյանն արձագանքել է. «Մեր գործը չի մարդկանց պատժելը»:

Ի դեպ, մամուլում գրվել էր, որ Լեւոն Ալթունյանը աշխատանքային ժամերին զբաղված է անգլերեն սովորելով: Մեր հարցին` ճի՞շտ են այդ լուրերը, նախարարը ոչ հերքեց, ոչ հաստատեց: