Ամերիկյան Facebook ընկերությունը 50 տոկոսով մեծացնում է Մեծ Բրիտանիայում աշխատակիցների թիվը, հայտնում է BBC–ն։
Հաջորդ տարի սոցցանցը Լոնդոնում իր նոր շտաբ գրասենյակը կբացի։ Ընկերությունը մտադիր է եւս 500 աշխատակից վարձել, այդ թվում՝ ինժեներների եւ վաճառքի մասնագետների։
Գրասենյակը գտնվում է Լոնդոնի Ֆիցրովիա թաղամասում։ Աշխատակիցների մեծ մասը կաշխատի հենց այդտեղ։ Դա ԱՄՆ սահմաններից դուրս Facebook–ի խոշորագույն ինժեներական բազան է։




























