Symantec ամերիկյան ընկերությունը, որը հակավիրուսային ծրագրային ապահովում է թողարկում, 2.3 մլրդ դոլարով կգնի Lofelock ինֆորմացիոն անվտանգության համար լուծումներ մշակողին։ RNS–ը հայտնում է, որ գործարքի շուրջ վերջնական համաձայնագիր է կնքվել։

Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի 2017–ի առաջին եռամսյակում։ Lofelock–ի շուկայական գինը կկազմի մոտ 2 մլրդ դոլար, Symantec–ի արժեքը՝ 14.8 մլրդ դոլար։