«Իլհամ Ալիեւի եւ Ադոլֆ Հիտլերի ռազմատենչ պահվածքների միջեւ տարբերություն չկա: Գուցե մասշտաբների տարբերություն լինի, որովհետեւ Հիտլերը միջազգային մասշտաբի խուլիգան էր, իսկ Ալիեւը փորձ է անում տարածաշրջանային մակարդակով նման համբավ ձեռք բերել, բայց գլոբալ իմաստով նույն բովանադակությունն է»,- հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նա նաեւ  նշեց, որ եթե միջազգային հանրությունը շարունակի հանդուրժել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ լկտի պահվածքը, ապա  իրավիճակը կնմանվի 1938 թվականի իրավիճակին, երբ Անգլիանու Ֆրանսիան Մյունխենյան պայմանագրով հիտլերյան Գերմանիային զոհաբերեցին Չեխոսլովակիան, սակայն Գերմանիան էլ ավելի լկտիացավ եւ դարձավ նրանց կենտրոնական խնդիրներից  մեկը: Բոզոյանի կարծիքով այդպիսի ռեժիմներին խրախուսելը վնաս է: